«Էդմոն Մարուքյանին երբեք չեմ համակրել, բայց այսօր նրա խոսքը ինձ հիացրեց». Ալբերտ Հայրապետյան
ՀասարակությունԱլբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Edmon Marukyan-ին երբեք չեմ համակրել, թիմին՝ առավել ևս: Բայց այսօր Մարուքյանի խոսքը ինձ հիացրեց:
Մարդը քաղաքական կապիտալը մասամբ կամ գուցե ամբողջությամբ զոհաբերել է ու փորձում է Արցախի ու արցախաբնակի համար մի լավ բան անել, իր գիտելիքներն ու ներուժը օգտագործել: Խոսքն էլ գրագետ է, միջազգային իրավունքի տրամաբանությունից բխող, կարևորը՝ մարդակենտրոն: Իսկ ընդդիմության պահվածքը ռացիոնալ է՝ կլանել Մարուքյանի ընտրազանգվածը կամ այլ կերպ ասած չափավոր ընդդիմադիր մարդկանց:
Մի խոսքով և՛ Սեյրանյանի, և՛ Ղազարյանի հետ հարցազրույցները լսել եմ և մեծամասամբ համաձայն եմ: Իսկ ինչ վերբերում է «ծախվելու», «դավաճանելու» ու նման պնդումներին, ապա տրամաբանական չէ: Գուցե քաղականության մեջ հաջողության չհասածի համար «հատուկ հանձնարարություններով դեսպանը» մեծ պաշտոն է, բայց ոչ ԱԺ խորհրդի անդամ ու ԵԽԽՎ-ում պատվիրակ եղած մարդու համար: Պետականամետ, իրավահեն, մարդակենտրոն ու ռացիոնալ խոսքի կարոտ էի, քաղաքական իմպոտենտների պոպուլիզմից ու վայ-իշխանամետների քծնանքից սրտխառնոց եմ զգում արդեն:
Հ.Գ. Ոչ մի ուժի չեմ աջակցում,ենթատքստեր չփնտրեք ու Ձեր արշինով չչափեք կամ էլ ինչ ուզում եք արեք, մեղմ ասած՝ մեկ է: