Բանկային համակարգի առաջատար հարկատուն Ակբա բանկն է
ՏնտեսությունԱկբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2022 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով: Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 742 միլիոն դրամ ծավալով հարկ:
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի շուրջ 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: