Հայերեն
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» 

Գագիկ Ծառուկյան. Երեք փաստարկ՝ կապված Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հետ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնության, ինչպես նաև թեմայի շուրջ հանրային քննարկումների հետ կապված՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացառիկ պարզաբանում է տվել «Փաստ» թերթին: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև:

Ուշադիր հետևելով Քրիստոսի արձանի շուրջ վերջին շրջանում ծավալված հանրային քննարկմանը՝ ուզում եմ ներկայացնել ընդամենը երեք փաստարկ, որ բացահայտում են այս գաղափարի դրական ներուժը և այս նախագծի իրականացման նպատակահարմարությունը հենց այս շրջանում։ Սա չի նշանակում, որ չեմ ծանոթացել առկա բոլոր կարծիքներին կամ չեմ հարգում դրանց հեղինակներին, սակայն վստահ եմ, որ նախագծի հանրային, հոգեբանական և տնտեսական օգտակարությունը մի քանի անգամ ավելի կենսունակ է լինելու հակափաստարկների համեմատ։

Փաստարկ առաջին

Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիրը։ Կա՞ արդյոք կասկած, որ այսօր մենք ունենք ներքին պառակտվածության, ներքին բարիկադավորման լրջագույն խնդիր։

Դա շատ վտանգավոր է ցանկացած երկրի, ցանկացած հասարակության համար։ Պառակտված հասարակություններն իրենց պետությունները տանում են նոր խնդիրների ու անհաջողությունների։ Առանց այդ էլ պատմականորեն ստացվել է այնպես, որ մեր ժողովրդի միայն փոքր մասն է ապրում հայրենիքում։ Միլիոնավոր հայեր ապրում են Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում. ամենուր։

Եթե Քրիստոսի արձանը կարող է դառնալ միավորող կառույց՝ սփյուռքի և ներսի հայերի համար, եթե կդառնա կանչող մի նախագիծ՝ Հայաստան բերելով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, ուրեմն մենք կարող ենք գաղափարը հաջողված համարել։

Եթե տարբեր քաղաքական և այլ հայացքներ ունեցող հայեր կգան արձանի մոտ, և այն կդառնա ներքին թշնամանքից ու ներքին բարիկադավորումից զերծ մի միջավայր, ուրեմն գաղափարը հաջողված է։ Քրիստոսի արձանի գաղափարը, նրա կառուցման բոլոր փուլերը, նրա խորհուրդը դառնալու է ներքին համերաշխության և համահայկականության ուղերձ:

Փաստարկ երկրորդ

Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթանիչ։ Ցանկացած երկրի համար տուրիզմը տնտեսության զարգացման և բյուջետային մուտքերի ավելացման կարևոր աղբյուր է։ Արդյո՞ք մեր տնտեսությունը, մեր քաղաքացիների սոցիալական վիճակն այնքան լավ վիճակում է, որ մենք հեշտությամբ պատրաստ ենք հրաժարվել տուրիզմ խթանող նախագծերից։ Տարածաշրջանում տուրիստների քանակով ամենափոքր թիվը Հայաստանում է։ Կան օբյեկտիվ պատճառներ` մենք չունենք ծով, մենք չունենք աշխարհին կապող երկաթուղի և այլն։

Ամենակարևորը, մենք չենք կարողանում աշխարհին ներկայացնել մեր ունեցածը և քայլեր չենք ձեռնարկում՝ աշխարհի համար ավելի հետաքրքիր ու ավելի գրավիչ դառնալու համար։ Քրիստոսի արձանը դառնալու է թե՛ բազմամիլիոնանոց հայկական աշխարհի, թե՛ տարբեր ազգերի տասնյակ միլիոնավոր տուրիստների համար ազդակ՝ գալու Հայաստան։ Սրանից պետությունը չի՞ շահելու, փոքր ու միջին բիզնեսը չե՞ն շահելու, Հայաստանում քաղաքացին չի՞ շահելու։ Եթե մի գաղափարից բոլորը շահելու են, ապա ինչու պետք է դեմ լինել դրան։

Փաստարկ երրորդ

Հայաստանի ո՛ր անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։ Նոր ճանապարհներ, հյուրանոցներ, ժամանցի, հանգստի վայրեր, թանգարաններ, հյուրատներ, բնակարանաշինություն և այլն։

Հենց սա՛ է նշանակում տնտեսական զարգացում, նոր աշխատատեղեր, մարդկանց զբաղվածության խնդրի լուծում։ Պետական քաղաքականությունն ուղղված է այս խնդիրների լուծմանը, պետական քաղաքականությունն ուղղված է դեպի Հայաստան տուրիզմի զարգացմանը, և ահա մասնավոր ներդրողը առաջ է քաշում նման գաղափար և պատրաստակամություն է հայտնում՝ իրականություն դարձնել այն։

Այն երկրները, որոնց հաջողություններով մենք հիանում ենք, երազում այդպիսին դառնալ, զարգացել են հենց այս ճանապարհով՝ պետական նպատակային քաղաքականություն, մասնավոր ներդրումներ, նվազեցված բյուրոկրատիա։ Արձանի գաղափարը պետք է քննարկվեր ոչ թե «կառուցե՞լ, թե՞ ոչ» համատեքստում, այլ՝ Հայաստանի ո՞ր վայրում կառուցել, որովհետև այդ վայրն ունենալու է նկատելի տնտեսական զարգացում։

Ինձ համար՝ որպես գաղափարի հեղինակ, այդ հարցն առաջնային չէ, որովհետև Քրիստոսի արձանը ամբողջ Հայաստանի համար է, ողջ հայ ժողովրդի համար է, այն օգուտ է տալու ողջ պետությանը։

Աստված պահապան մեզ բոլորիս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ