ԱրարատԲանկը հանդես կգա որպես «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
Հասարակություն2022 թվականի ապրիլի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։
Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով սույն թվականի ապրիլի 15-ին՝ ժ․ 11։00-13։30։ Բանկում հիշեցրել են, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 10%։ Տեղաբաշխվելու է 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 500,000 հատ դրամային պարտատոմս։
«Այն ներդրողները, որոնք ցանկանում են մասնակցել աճուրդին, կարող են դիմել ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ: Ավելին, աճուրդից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում և կշրջանառվեն երկրորդյաին շուկայում»,- նշված է հաղորդագրության մեջ։