Ուիլ Սմիթն արձագանքել է ԱՄՆ կինոակադեմիայի միջոցառումներին մասնակցելու 10-ամյա արգելքին
ՄշակույթՀոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը խոսել է ԱՄՆ կինոակադեմիայի որոշման մասին, որն իրեն արգելել է մասնակցել դրա միջոցառումներին, այդ թվում՝ «Օսկար»-ին։ Այս մասին հաղորդում է Page Six․
«Ես ընդունում եւ հարգում եմ Ակադեմիայի որոշումը»,- արտիստի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Կինոակադեմիայում հայտարարել են, որ որոշումը քայլ է «իրենց անդամների ու հյուրերի անվտանգությունը պաշտպանելու եւ Ակադեմիայի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»:
Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ բեմ է բարձրացել եւ ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ սանրվածքի» մասին կատակի պատճառով։ Ջադա Պինկետ-Սմիթն ունի աուտոիմունային հիվանդություն, եւ նրա մազերը թափվում են։
Ավելի ուշ, երբ դերասանը բեմ բարձրացավ՝ Ռիչարդ թագավորի համար «լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստանալու համար։ Սմիթը լաց եղավ, ներողություն խնդրեց եւ ասաց, որ կյանքում կարեւոր է պաշտպանել ընտանիքը, ինչպես իր կերպարը՝ Ռիչարդ Ուիլյամսը, թենիսիստուհի Սերենայի եւ Վինուսի հայրը դա արեց։