Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՀասարակությունՀանրապետության տարածքում`
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին, 11-12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: