Երևանում այսօր կրակոց արձակողն ատրճանակը որպես պարգև ստացել է ԼՂՀ նախագահից
ՀասարակությունԲացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 38-ամյա Մ. Մակարյանը, որը խոստովանել է, որ այսօր ինքն է Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 2-րդ շենքի բակում իր մոտ եղած «Բերետա» տեսակի ատրճանակով կրակել, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ նա պատճառաբանել է, որ կրակել է բակում հավաքված շների ուղղությամբ, նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար: Նա ներկայացրել է նաև ատրճանակը՝ 3 փամփուշտներով:
Հիշեցնենք, որ կրակոցից վնասվել էր ավտոմեքենա։ Ոստիկանները պարզել են նաև, որ վնասված Lexus-ը պատկանում է Երևանի բնակիչ Բորիս Հարությունյանին:
Կայքի տեղեկություններով՝ Մ. Մակարյանը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ ատրճանակը նրան պարգևատրել է Արցախի Հանրապետության նախագահը: