Մեծ Բրիտանիան մտադիր չէ ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
ՏնտեսությունՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը, խոսելով ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու խնդրի մասին, ասել է, որ Բրիտանիան մտադիր չէ դա անել։
«Դա այն չէ, ինչ մենք մտադիր ենք անել», - ասել է վարչապետի ներկայացուցիչը՝ ի պատասխան հարցին, թե կա՞ն արդյոք հանգամանքներ, որոնց դեպքում Մեծ Բրիտանիան ռուսական գազի համար կվճարի ռուբլով։
Մեծ Բրիտանիան նաև հայտնել է, որ իրենք հետևում են եվրոպական շուկայի համար ռուբլով վճարման համար Ռուսաստանի Դաշնության պահանջների հնարավոր հետևանքներին։