«Հրապարակ».Առուշ Առուշանյանը մնալո՞ւ է Գորիսի համայնքապետ
ՄամուլԴատարանի որոշմամբ մարտի 28-ին ազատ արձակված Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը նախօրեին գնացել է համայնքապետարան, հանդիպել աշխատակազմի հետ։ Ինչպես նախօրեին գորիսեցիներն էին խանդավառ դիմավորում Առուշանյանին՝ մատաղ անում եւ ուրախանում, նույնկերպ էլ համայնքապետարանի աշխատակիցներն են ոգեւորությամբ դիմավորել 8 ամիս բանտում անցկացրած իրենց ղեկավարին։
Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանց բոլորին նույն հարցն է հետաքրքրել՝ Առուշ Առուշանյանը մնալո՞ւ է Գորիսի համայնքապետ, թե՞ դատարանի որոշմամբ այլեւս չի կարող պաշտոնավարել։ Պատասխանը եղել է այն, որ իրավական որոշակի հարցեր կան, որոնք փաստաբանների հետ քննարկելուց հետո նոր պարզ կդառնան։ Իսկ մինչ այդ Առուշանյանը հայտնել է, որ մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին՝ ինքն է վարելու նիստը։ Համայնքապետարանում նա երկար չի մնացել, շրջայցի է դուրս եկել Գորիս եւ միավորված համայնքներ։
Հիշեցնենք․ ըստ դատավճռի՝ Առուշանյանը չի կարող ղեկավարել Գորիս համայնքը. որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելը։ Եթե, իհարկե, դատավճռի այս մասը չբեկանվի վերադաս ատյանի կողմից եւ չվերացվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fa31876c2402b60d1ba55e7aab5a4934
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»