Հրապարակվեց Արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարացնելու մասին կառավարության որոշման նախագիծը
Վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Հիշեցնենք, որ կառավարության նիստը մեկնարկելու է ժամը 11:00-ին:
Արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր երկու օր առաջ: