Պատերազմի հավանականությունը նաև աճում է. Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականությունՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն։
Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։
Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին։
Պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են։