Գոռ Համբարձումյանը՝ «Լավագուն երիտասարդ դերասան» ճանաչվելու և Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքի մասին
Հասարակություն«Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագուն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց դերասան Գոռ Համբարձումյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ դերակատարման համար:
Armenia24.live-ի տեղեկություններով սիրված դերասանին շնորհավորանքներ են հղել շատ ու շատ հայտնիներ, այդ թվում Մարիամ Ալեքսանյանը, ով հանդիսանում է նրա նախկին ընկերուհին:
Հաշվի առնելով զույգի նախկին սիրավեպը՝ սա լայն քննարկումների առիթ դարձավ: Անդրադառնալով Մարիամի շնորհավորանքին՝ Գոռն ասել է․ «Ես և Մարիամը շատ լավ հարաբերություններ ունենք,շնորհակալ եմ և գնահատում եմ»: