Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀասարակությունՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 27-ի ցերեկը, 28-31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`մարտի 27-ի ցերեկը, 28-31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի, ապրիլի 1-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: