Նույն «ձեռքը», նույն ձեռագիրը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը սեփական թիմի ներսում հակադրությունների ճանապարհով բալանսավորում է ապահովում։ Նշել էինք, որ փաստացի հակակշիռների մեխանիզմ է «կառուցում» իր իսկ թիմակիցների ձեռամբ: Կառավարության կուլիսներում խոսում են, թե Փաշինյանի այս գործելաոճը միայն խորհրդարանով չի սահմանափակվում. նա այս «մեխանիզմը» շատ է սիրում և համարում է բավական արդյունավետ: Մեր ունեցած տեղեկություններով, այս «կշեռքն» աշխատում է նաև իրավապահ համակարգում: Ճիշտ է, այստեղ, հաշվի առնելով այդ գերատեսչությունների «սպեցիֆիկան», կոնֆլիկտները, որպես կանոն, մնում են «ներսում», սակայն որոշ դեպքերում նույնիսկ այստեղ է «պատերազմ» պայթում: Մասնավորաբար, հիշեցնենք, որ վերջին շրջանում բավականին բուռն հակադրություններ ի հայտ եկան դատախազությունհակակոռուպցիոն կոմիտե և դատախազություն-ԲԴԽ հարաբերություններում: Կան տեղեկություններ, որ սրանք իսկապես միայն «այսբերգի» երևացող կողմն են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում