Հայերեն
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» 

Բզկտված ԱՐՑԱԽ. ՀԱԴՐՈՒԹ. Արտակ Զաքարյան

Քաղաքականություն
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՀԱԴՐՈՒԹ, քաղաք Արցախի Հանրապետությնում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Քաղաքը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Այն Ստեփանակերտից գտնվում է 72 կմ հեռավորության վրա։
 
Նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Հադրուտ, հետագայում վերանվանվել է Հադրութ։ «Հադրութ» բառացի, թարգմանաբար նշանակում է «երկու գետերի միջև»։ Դարեր շարունակ Հադրութը հայտնի է եղել Դիզակ անունով, այսպես էր կոչվում Դիզակի մելիքությունը, որի տարածքում շրջանը գտնվում էր 1590-1751 թվականներին: Դիզակ գավառը գտնվում էր Իշխանագետից մինչև Արաքս գետը ընկած տարածքում։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։ Այս տեղեկությունները վկայում են, որ բնակչությունը այնտեղ բնակվում էր դեռևս Ք․ա․ 2–1–ին հազարամյակներից սկսված։
 
Մինչև 387 թվականը Հադրութը կազմում էր Մեծ Հայքի Արցախի նահանգի մաս, 387-640 թթ. ՝ Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) իշխանության տակ գտնվող վասալ հայկական իշխանության մաս, 640-ից 880 թթ.՝ Հայաստանի էմիրության կազմում, 880-1047՝ Անիի հայկական թագավորության մաս, 1047-1201թթ. -հայկական Խաչենի իշխանության մաս, 1201-1380թթ.- Զաքարյանների հայկական իշխանությունում, 1380-1590 թթ. այն կրկին մաս էր կազմում հայկական Խաչենի իշխանության: Կարևոր է նշել, որ Հադրութի շրջանը երբեք չի բնակեցվել թուրքերով, և նույնիսկ խորհրդային տարիներին նրանք այնտեղ աննշան տոկոս էին կազմում:
 
1926-ի մարդահամարի տվյալներով ՝ Հադրութի շրջանում բնակվում էր 25 247 մարդ, որոնցից 24,685-ը (97,7%) հայեր են: Այժմ այդ մարդիկ ունեն ավելի քան 100 հազար հետնորդներ, ովքեր ներկայումս փախստական են:
Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։ 1992 թվականի օգոստոսի 15-ը նշվում է որպես Հադրութի՝ Առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օր։
Հադրութը Շուշիից հետո տարածաշրջանում երկրորդ արհեստագործական և արդյունաբերական կենտրոնն էր։ 19–րդ դարի կեսերից քաղաքում աշխուժացել են արհեստները, իսկ 20–րդ դարի սկզբին արհեստների թիվը հասավ 25–ի։ Այդ ժամանակաշրջանում Հադրութում գործել է մետաքսագործական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչական և գորգագործական 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան, ունեցել է շուկա, վաճառանոց, հեռագրատուն, արքունի զորանոց։
 
1882 թվականին Մոսկվայի տոնավաճառում Հադրութի մետաքսը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883 թվականին ԱՄՆ–ում արժանացել է ոսկե մեդալի։
 
Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։
Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են՝ ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։ Քաղաքի տարածքը հարուստ է 13 սառնորակ աղբյուրներով՝ «Հոռեն», «Օխտը կռան», «Սահականց», «Դերին», «Ցվրա ջուր», «Երե», «Գյուլիսուն», «Շոշ քյահրիզ», «Տանուց», «Արգյունաշա», «Չիմանին», «Ցվրեն», «Նահատակեն» անվանումներով, կար նաև 7 գործող ջրհոր։
 
Հադրութի բնակչության թիվը 1813 թվականից հետո, երբ Արևելյան Հայաստանը և Արցախը մտան Ռուսական կայսրության կազմ, մի քանի տասնամյակում քառապատկվել է։ Մինչև 2020 թվականը Հադրութի բնակչությունը եղել հիմնականում բնիկներ։ Մինչև քաղաքի հանձնումը, բնակչությունը կազմել է 3200-3250 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր խաղողի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ:
 
Հադրութում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից այն զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր։
 
Հադրութում էր տեղակայված ԱՀ ՊԲ 18-րդ ԼՀ դիվիզիայի հրամանատարությունը և ՊԲ N 38401 զորամասը:

Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակի