Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի գյուղերում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1- 1.5մ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում է:
Ասկերան քաղաքի ճանապարհը բաց է: Փակ են Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք, Ռև, Հիլիս, Վարդաձոր համայնքների ճանապարհները, մյուս համայնքներում՝ երթևեկությունը՝ դժվարանցանելի է: Ձյան շերտը շրջանում կազմում է 80-100 սմ:
Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, ձյան շերտն այստեղ կազմում է 40-50 սմ, իսկ Մարտակերտ քաղաքում՝ 10 սմ:
Մարտունու շրջանում փակ են Կարմիր շուկա, Հացի, Հերհեր, Սոս, Մուշկապատ, Ավդուռ, Գիշի, Բերդաշեն, Ծովատեղ, Խերխան, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն և Հաղորտի համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունն այստեղ կազմում է 1մ- 1,50 սմ: Մարտունի քաղաքը և մյուս համայնքները դժվարանցանելի են:
Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի է, առկա է նաև ցածր հորիզոնական տեսանելիություն:
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սիսիան-Զանգեր-Սարավան հատվածը:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները: