Ո՞րն է եղել Նոյեմբերյանի համայնքապետարանում հրդեհի պատճառը. պարզաբանում է համայնքի ղեկավարը
ՔաղաքականությունԵրեկ երեկոյան Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի սենյակներից մեկում։ Փրկարարները շենքի երրորդ հարկից տարհանել են 20 դեռահասների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
1or.am-ը փորձեց դեպքի մանրամասները ճշտել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանից.
«Դեռևս ոչինչ պարզ չէ, հանգամանքներն ԱԻՆ-ի աշխատակիցները կպարզեն: Համենայն դեպս, ենթադրում ենք, որ հոսանքի խնդիր է եղել»:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ նյութական վնասները գնահատել հնարավոր կլինի միայն այսօր երեկոյան:
Մարիամ Նալբանդյան