Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

Արսեն Թորոսյանի կտրուկ շրջադարձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներողություն է խնդրել կորոնավիրուսի համավարակի ընթացքում թույլ տված հնարավոր սխալների, հնարավոր սխալ արտահայտությունների համար: Նախարարի ներողությունը ընդունվել է ոչ միարժեք: Շատերի մոտ այն առաջացրել է հարգանքի զգացում, անկախ նրա գործունեության հանդեպ վերաբերմունքից, իսկ ոմանց մոտ էլ ավելի է սրել մեղադրանքը՝ թե սխալները արժեցել են մարդկային կյանքեր:

Ներկայում չափազանց դժվար է պնդել, որ սխալներն արժեցել են մարդկային կյանքեր, որովհետեւ չկա որեւէ համոզիչ, փաստական հետազոտության հնարավորություն, ասելու համար, թե սխալները չլինելու դեպքում կյանքերը փրկվելու էին: Ընդհանրապես, այդ իմաստով իրավիճակի համալիր եւ հստակ գնահատական հնարավոր կլինի տալ համաճարակի ավարտից հետո, երբ ամբողջապես պարզ կլինի, թե ինչի հետ գործ ուներ ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհը:

Միեւնույն ժամանակ, կա օրինակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ռեանիմացիոն տեղի սահմանափակության պատճառով մահացել է քաղաքացի: Թերեւս արժե, որ Փաշինյանը եւս ներողություն խնդրի այս ընթացքում արված սխալ արտահայտությունների եւ հնարավոր այլ սխալների համար: Իր եւ կառավարության անունից: Կասկածից վեր է, որ չի կարող ներողությունն ու սխալը մնալ միայն առողջապահության նախարարի վրա, եթե անգամ սխալվել է միայն նա:

Իսկ ներողությունն ուժեղացնում է նրան, եւ թերեւս կառավարությանն ամբողջապես: Միաժամանակ, իհարկե չի ապահովագրում հետագա հնարավոր սխալներից: Եվ այստեղ առկա է հարց՝ որքանով է կառավարությունը հետագայի համար համաճարակի դեմ պայքարը իրականացնելու ներառականության այն սկզբունքով, որով իրականացվել է թավշյա հեղափոխությունը, որով փորձ էր արվում իրականացնել տնտեսական հեղափոխությունը:

Ընդ որում, ներառականությունը լոկ դիմակ կրելու հանրային հորդորը չէ, այլ նաեւ հանրային տարբեր շրջանակներից եկող դիտողությունը, քննադատությունն ընդունելը, մաղել կարողանալն ու օգտակարը, արդյունավետը վերցնելը, առանց պատվից ցած համարելու, կամ առանց դավադրություն կամ դավաճանություն փնտրելու:

Սրանք լուրջ հարցեր են, որովհետեւ, ինչպես վարչապետն է ասում՝ կորոնավիրուսը դիտարկում է ոչ թե պատերազմ, այլ ճեղքման ու բեկման հնարավորություն: Եվ դա շատ կարեւոր արձանագրում է, բայց այդ իմաստով իհարկե կա մի խնդիր՝ մինչ այժմ Փաշինյանի այդ արձանագրում-դիտարկումը ամենեւին համարժեք կամ համահունչ չէ նրա հռետորաբանությանը:

Օրինակ, հնարավոր չէ իրավիճակը ճեղքման հնարավորության տրամաբանության մեջ դիտարկել, բայց քաղաքացիներին հայտարարել, թե քայլում ենք դժոխքի միջով:

Դժոխքի մեսիջ ստացող հանրությունը չի կարող հնարավորություն փնտրել, այն սկսում է փնտրել փրկություն եւ փրկիչ: Իսկ դա հնարավորության հետ կապ չունի: Վերջին օրերին իշխանությունը փոխել է հռետորաբանությունը, եւ այդ համատեքստում էլ բավական կտրուկ փոփոխության նշան էր Արսեն Թորոսյանի հայտնած ներողությունը:

Սխալի համար բաց, առանց այլեւայլ տողատակային շրջանցումների ներողություն խնդրել կարող է միայն ուժեղը: Եվ կառավարության խնդիրն է ներկայում նաեւ ուժ տալ հանրությանը՝ համաճարակի դեմ պայքարը ճեղքման հնարավորության վերածելու ուժ: Դա պահանջում է այլ հռետորաբանություն, որից պետք է դուրս մղվեն այնպիսի արտահայտություններն ու բառերը, որոնք ջլատում են հանրային տրամադրությունն ու կամքը:

2018 թվականին թավշյա, անարյուն, ոչ բռնի հեղափոխությունը տեղի է ունեցել խոսքի ուժով: Խոսքի ուժն է նաեւ հաղթահարելու համաճարակը եւ ճեղքելու դեպի նոր հնարավորություն:

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց