ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու խնդիրների համապարփակ լուծմանը
ՔաղաքականությունՄինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը։
Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին այս հարցում։ Դեսպանատնից այսպես են պատասխանել «Ազատության» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկելու առաջարկին։
Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանը
Պաշտոնական Երևանը այդ հարցով 4 օր առաջ է դիմել Մինսկի խմբի համանախագահությանը։ Արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից պատասխանել են՝ «որևէ նոր բան չենք կարող հաղորդել»։