Հայերեն
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

Արդյոք Արցախի գազի դիմաց Խրամո՞րթն են պատրաստվում տալ. ինչու են կանայք և երեխաները լքել գյուղը

Հասարակություն

Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ 

Վերոնշյալ տեկեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը երեկ՝ մարտի 16-ին, խմբակցության անդամների հետ եղել էր գյուղում, ասաց՝ նման բան չկա, սակայն այնպես չէ՝ գյուղում ամեն ինչ լավ է:

Նա նշեց՝ մամուլում շատ հակասական տեղեկություններ կային այն մասին, թե գյուղի բնակիչներին տեղահանել են, թե ռուս խաղաղապահները դուրս են եկել Խրամորթից, այդ ամենը տեղում պարզելու համար են Արցախի պատգամավորները որոշել գնալ Խրամորթ:

«Գյուղի տղամարդիկ մարտական պատրաստվածության չեն բերվել, չի կարող բնակիչը մարտական պատրաստվածություն ունենալ, այնտեղ են ռուս խաղաղապահներն ու մեր զինվորականները: Որևէ գործողությունների նախապատրաստում չկա, պարզապես, բոլորն այնտեղ են, որպեսզի պահպանեն գյուղի անվտանգությունը: Այն հատվածը, որտեղ ի սկզբանե տեղակայված են եղել ադրբեջանցի զինծառայողները, շատ մոտ է գյուղին և, հատկապես, մարտի 8-ից սկսած, երբ ադրբեջանական կողմի պահվածքն ավելի ագրեսիվ դարձավ, գյուղի տղամարդիկ որոշեցին իրենց կանանց և երեխաներին գյուղից դուրս հանել՝ տեղափոխելով Արցախի այլ բնակավայրեր՝ ընկերների, բարեկամների մոտ, մինչև որ իրավիճակը կհանդարտվի»,- նշեց պատգամավորը՝ հաստատելով, որ գյուղում մնացել են միայն տղամարդիկ:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահներն էլ էին գյուղում և ամենևին էլ չէին լքել այն, այլ՝ ընդհակառակը. «Տեսանք, որ ռուս խաղաղապահները շատ լավ, ամբողջությամբ իրենց գործառույթները իրականացնում են՝ շատ գրագետ, առանց որևէ կոշտ միջոցների»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երեկվանից այնտեղ են գտնվում նաև «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը: 

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մամուլում տարածվող այն լուրերին, թե ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի միջև ներքին համաձայնություն կա՝ Խրամորթը տալ Արցախի գազի դիմաց. «Մամուլում շատ եմ հանդիպում այնպիսի գրառումների, որտեղ ասվում է՝ Արցախի գազի դիմաց Խրամորթն են պատրաստվում տալ, նախ նման առաջարկ կամ քննարկում չկա, երկրորդ, ենթադրենք՝ ամենավատ երազում լիներ նման քննարկում, հավատացե՛ք, Արցախում բոլորը միահամուռ կասեին՝ մենք պատրաստ ենք առանց գազ ապրել և թույլ չէին տա հաստատ՝ նման բան լիներ»,- վստահ ասաց նա:

Վերջինս համոզված է, եթե լիներ բանակցային գործընթաց, ապա ոչ 44-օրյա պատերազմը կլիներ, ոչ էլ այն լարված հոգեվիճակը, որ ունեն սահմանամերձ գյուղերի բնակիչները. «Պիտի լինի այն, ինչը չկար նաև պատերազմի ժամանակ՝ բանակցային գործընթաց: Թե այս իրավիճակը որքան կշարունակվի, չենք կարող ասել, ինչպես որ պատերազմի ավարտի օրը հստակ չգիտեինք, միայն մեկ բան է պարզ, որ զենքերը չեն լռում այնքան ժամանակ, քանի դեռ լռում է դիվանագիտությունը: Սա հերթական անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունների համար փակ է Արցախի հարցը և այդ ամենի հետևանքով է, որ այսօր Արցախը փակուղու մեջ է հայտնվել: Այն սեփական ուժերով և ռուս խաղաղապահների օգնությամբ է կարողանում գոյատևել, որովհետև այն ձայնը, որ մինչ այս իշխանությունները Արցախն ուներ,  և այդ ձայնը ՀՀ իշխանություններն էին, ապա հիմա մենք ձայնից զրկված ենք, անգամ, ընդհակառակը՝ ավելի վատ «նոտաներ» են գալիս ՀՀ իշխանություններից»,- նշեց պատգամավորը: 

Մետաքսե Հակոբյանի միակ հույսն այն է, որ այս ամենից հետո գոնե Արցախում իշխանությունները «խելքի կգան». «Կարծում եմ, որ մեր իշխանությունները, բացի  ՀՀ իշխանությունների հետ ձևական ձեռքսեղմումից, նաև ինչ-որ պահանջներ կկարողանան ներկայացնել, քանի որ Արցախի հարցը անձի հարց չէ, այլ՝ ամբողջ ժողովրդի: Նույնիսկ այս իրավիճակում արցախցու ոգին տեղում է, նրանք ասում են, որ, ապրելով գյուղում, պետք է ցույց տան՝ չեն կոտրվելու և չեն տրվելու ադրբեջանցիների սադրանքներին»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան

Փաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավորՊահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըՀայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ Կարապետյան