Փաստարկված բացահայտում Արարատ Միրզոյանի հերթական մանիպուլյատիվ կեղծիքի թեմայով. Արտակ Զաքարյան
ՔաղաքականությունԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Armen Ashotyanն այսօրվա իր լայվում հերթական փաստարկված բացահայտումն արեց «ԱԳՆ» Արարատ Միրզոյանի հերթական մանիպուլյատիվ կեղծիքի թեմայով: Որպես հավելյալ ապացույց տեղադրում եմ ԱՊՀ հռչակման մասին Ալմա-Աթայի հռչակագրի բնօրինակը` ստորագրված 1991թ. դեկտեմբերի 21-ին:
Ի գիտություն Արարատ Միրզոյանի, ԱՊՀ շրջանակում, «ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքը», ինչպես նաև «ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները» ԱՊՀ հռչակագրի տեքստում ավելի առաջնային հիշատակում ունեն, քան «միմյանց տարածքային ամբողջականությունների հարգման» մասին ձևակերպումը:
Հռչակագրի բնօրինակը պահպանվում է Աստանայի թանգարաններից մեկում: Փաստաթղթի լուսանկարներն արվել են իմ կողմից, 2016թ-ի օգոստոսին: