Թույլ չենք տալու ՀՀ առողջապահության նախարարությունը խախտել սպառողների և տնտեսվարողների իրավումքները. Աշոտ Բարսեղյան
ՀասարակությունՀարգելի գործընկերներ:
Հիշեցման կարգով`
Այսօրվանից` 15.03.2022 ուժի մեջ է մտնում աշխարհում ամենաանկատար և ամենաանիրագործելի հակածխախոտային օրենքը:
Հիշեցնում ենք ձեզ`
- հավաքել մոխրամանները
- փակցնել «չծխել» նշաններ տեսանելի վայրերում
- զգուշացնել հաճախորդներին չծխելու վերաբերյալ
Տեղեկացնում ենք ձեզ, որ մենք` տարբեր ներգրավված ոլորտների մի խումբ տնտեսվարողներով նախաձեռնել ենք նոր օրինագծի քննարկում Ազգային Ժողովում:
Թույլ չենք տալու ՀՀ առողջապահության նախարարությունը այսպիսի կոպիտ ձևով խախտել սպառողների և տնտեսվարողների իրավումքները: