Ռոման Տրոցենկոն՝ սկանդալի կենտրոնում. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Ռուսաստանյան տեղեկատվական հարթակների փոխանցմամբ, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն հերթական անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել Ռուսաստանում: Խոսքը նույն Տրոցենկոյի մասին է, որի անունը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ առնչվող մութ պատմությունների հետ: Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ձեռք բերված կասկածելի համաձայնության արդյունքում կոմբինատի՝ արգելանքի դրված բաժնետոմսերը դատարանը հանել էր արգելանքից, որից հետո արագորեն դրանք ձեռք էր բերել Տրոցենկոյի ղեկավարած ընկերությունը, ապա բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը:
Այս անգամ Տրոցենկոյի անունը շրջանառվում է քիմիական արդյունաբերության ոլորտում հայտնի՝ նատրիումի սուլֆատի արտադրությամբ զբաղվող «Кучуксульфат» խոշոր ձեռնարկությունը խլելու գործընթացի մեջ։ Ռուսական լրատվական հարթակների տեղեկություններով, ներկայումս այս գործարանի համար լուրջ «պատերազմ» է ընթանում, և կողմերը միջոցների առջև խտրականություն չեն դնում: Ի դեպ, թե՛ նախկին գործարքների, թե՛ Տրոցենկոյի հետ կապված պատմությունների առումով հիշատակվում են նաև տարբեր պաշտոնյաների անուններ՝ որպես կոռուպցիոն գործարքների օրինակներ: Նշվում է, որ գործարանի սեփականության համար պայքարի ճանապարհին շուրջ 1251 աշխատող ունեցող ձեռնարկության աշխատանքը հիմա փորձ է արվում խոչընդոտել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում