Ռուսաստանը կարող է արգելք սահմանել հացահատիկի արտահանման վրա
ՏնտեսությունՌԴ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է Ռուսաստանից ցորենի, աշորայի, գարու և եգիպտացորենի արտահանման ժամանակավոր արգելքի մասին օրենքի նախագիծ։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Սահմանափակումները կարող են մտցվել մարտի 15-ից, և դրանք, նախնական տվյալներով, կտևեն մինչև հունիսի 30-ը։