Տեսահոլովակի պրեմիերա. Լևոն Սեյրանյան. «Սեր»
ՏնտեսությունԵրգիչ Լևոն Սեյրանյանը Կանանց մեկամսյակի կապակցությամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին է նվիրել երգ և տեսահոլովակ, որը կոչվում է «Սեր»։
Երաժշտության և խոսքերի հեղինակը գուսան Արտակ Արամյանն է, գործիքավորումը պատկանում է կյանքից անժամանակ հեռացած, հեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդի սիրելի Հայկոյին։ Ի դեպ, Լ. Սեյրանյանը ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի ոչ պակաս տաղանդավոր որդին է։