Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք
ՀասարակությունՀայաստանում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 4 դեպք, որից 408 հազար 396-ը`առողջացման, 8572-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3401 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2022 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, առողջացել է 181 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 935 հազար 42-ի: