Կան այլ ընթացակարգեր․ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵԽ-ում ՌԴ-ին վերաբերող քվեարկության մասին
ՀասարակությունՀայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքի կասեցմանը:
Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրել է այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքը՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հայկական կողմը դեմ է քվեարկել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի՝ փետրվարի 25-ին կայացած արտահերթ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ներկայացվածության իրավունքների կասեցման մասին որոշմանը:
«Հայկական կողմի կարծիքով՝ մինչև կասեցման մասին որոշում կայացնելը, որն ըստ էության ծայրահեղ դեպքերում կիրառության ենթակա ընթացակարգ է, ԵԽ-ում առկա են նաև այլ ընթացակարգեր, որոնք հնարավոր էր գործի դնել»,- աղբյուրի հաղորդմամբ՝ նշված է ԱԳն գրավոր պատասխանում։