«Քույրիկ եմ ուզում»․ ինչպես են Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի որդիներն արձագանքել ընտանիքի համալրման լուրին (վիդեո)
ՏեսանյութերԵրգչուհի Սիրուշոն ընտանեկան նոր տեսանյութ է հրապարակել, որում ամուսնու հետ որդիներին հայտնում են ընտանիքի համալրման լուրը։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին որդիներին ասում է, որ եւս մեկ բալիկ են ունենալու, իսկ զավակներն ի պատասխան ասում են, որ քույրիկ են ուզում ունենալ։
Օրերս Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ուրախալի նորություն էր հայտնել։
«Ռոբերտ, Միքայել, ՞», - հրապարակումը մակագրել էր Սիրուշոն։ Հայտնիները շտապել էն շնորհավորել Սիրուշոյին եւ նրա ամուսին՝ Լեւոն Քոչարյանին։