Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
ՔաղաքականությունՄարտի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում են ՌԴԱԳՆ-ից։
ԱԳ ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների համաձայնեցումը։