«Հրապարակ». Թաղապետերին փոխելու գործընթացն սկսվեց
Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշեն համայնքը: Կատվալյանը երեկ ներկայացել է թաղապետարան, հանդիպել աշխատակազմին: Նա Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի մտերիմն է:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը եւ աշխատի 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների համար: Թաղապետարանի աշխատակազմը եւս շունչը պահած սպասում է` նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու եւ յուրայիններին է նշանակելու պաշտոնների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում