Ջերմուկում շահագործվեց Team-ի 25 Գբ/վ թողունակությամբ գերժամանակակից ցանցը
ՀասարակությունTeam Telecom Armenia-ն շարունակում է գերհզոր NGN (Next Generation Network) ցանցի ընդլայնումը Հայաստանում: Թիմի աշխատակիցները Ջերմուկի բնակիչների համար կառուցել և շահագործման են հանձնել տարածաշրջանում եզակի ցանց, որի թողունակությունը հասնում է 25 Գբ/վ։ Նորագույն այս ցանցը հասանելի է Ջերմուկ քաղաքի գրեթե բոլոր բնակարաններում:
Օպտիկամանրաթելային այս ցանցի հիման վրա ընկերությունը իր բաժանորդներին առաջարկում է «Տիեզերական» COSMO փաթեթներ՝ ինտերնետի 70-ից միչև 1000 Մբ/վ արագություն, teamTV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։ Ապագայում «Թիմը» նախատեսում է այս ցանցի միջոցով իրար կապել Հայաստանի բոլոր բնակավայրերը, դրանով իսկ ապահովել ինտերնետի, բջջային կապի և այլ ծառայությունների անգերազանցելի որակ։
«Թիմի գերժամանակակից ցանցը գրավում է նոր քաղաքներ ու համայնքներ։ Կառուցում ենք և մայրաքաղաքում և մարզերում, քանի որ վստահ ենք, որ այս ցանցի միջոցով կարող ենք զարգացնել մեր երկրի մի շարք տնտեսական ոլորտներ՝ Ջերմուկում, առաջին հերթին, տուրիզմը։ Շնորհավորում եմ Ջերմուկի բնակիչներին, իսկ հաջորդ քաղաքը կլինի Հրազդանը, որտեղ աշխատանքները մեծամասամբ ավարտված են», - նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Տարածաշրջանում եզակի NGN ցանցն արդեն հասանելի է Գնդեվազում, Քաջարանում, Ջերմուկում, ինչպես նաև Երևանի երկու վարչական շրջաններում՝ Դավթաշենում և Արաբկիրում։
Միացի՝ր Թիմին