Ֆրանսիայի նախագահն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ուղերձ է հղել ժողովրդին
ՔաղաքականությունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան ուղերձ է հղել ժողովրդին։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիան կշարունակի ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնությունների հասնելու համար։
Բացի այդ, Մակրոնը հաստատել է, որ մարտի 10-11-ը Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ գագաթնաժողով է անցկացվելու Վերսալում։