IDBank․ օրեր առաջ թողարկված դրամային պարտատոմսերը տեղաբաշխվել են ժամկետից շուտ
ՏնտեսությունAMANLBB2GER8 ծածկագրով դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը հերթական անգամ ավարտվել է նախատեսվածից շուտ։
Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 1 500 000 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9,25%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը ` 27 ամիս։
Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ