ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը ռուսերենով դիմել է ռուսներին
ՔաղաքականությունԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ռուսերենով դիմել է ռուսներին՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով քաղաքական գործչի Twitter-ին։
«Ռուսաստանի ժողովրդին. դուք արժանի եք ապրել խաղաղ և արժանապատիվ, ինչպես ուկրաինացիները։ Ինչպես բոլոր մարդիկ ամենուր: Ոչ ոք չի ցանկանում դա վտանգել։ Դուք արժանի չեք անիմաստ պատերազմի Ուկրաինայում ձեր հարեւանների, ընկերների և սիրելիների հետ։ Ինչպես դուք, այնպես էլ Ուկրաինայի ժողովուրդն արժանի է խաղաղ ապրելու»,- գրել է նա։