Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Բրյուգեի» հաղթանակին (ֆոտո)
ՍպորտԲելգիայի առաջնության 28-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էյպենի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։
Հյուրերի երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին եւ աչքի ընկավ 90-րդ րոպեին։ Նա առաջին գոլը խփեց բելգիական թիմում։
«Բրյուգեն» 54 միավորով երկրորդ տեղում է։