Կոմիտասի այգու դիմաց բախվել են Lexus-ն ու Honda-ն. անչափահաս երեխան տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11:30–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Լիանա Սալմանյանի վարած Lexus մակնիշի և 64-ամյա Արարատ Մկրտչյանի վարած Honda Passport մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի անչափահաս տղա երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը: