Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 38-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Էդգար Պստիկյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: