34-ամյա տղամարդը դանակահարել էր ինքն իրեն
ԻրավունքՓետրվարի 17-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ադոնցի փողոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը զննությամբ հայտնաբերել էր արյան հետքերով դանակ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին պարզվել է, որ 34-ամյա տղամարդն ինքն է խոհանոցային դանակով հարվածել իր որովայնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: