Հայերեն
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» 

«Իշխանությունը փորձելու է իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունը երկար ձգձգումներից հետո որոշեց հանդես գալ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Փետրվարի 14-ին կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, իսկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները բոյկոտեցին հանձնաժողովի աշխատանքը՝ լքելով դահլիճը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել ընդհանրապես չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Զուգահեռ՝ ընդդիմությանը մեղադրում են ԱԺ-ում ունեցած գործիքակազմը չօգտագործելու մեջ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին ընդդիմությունը վաղուց էր խոսում՝ անգամ դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները: «Բացի այդ, այն նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի մաս էր կազմում: Սակայն ընտրություններից հետո իշխանությունը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, բայց երկար ժամանակ որևէ գործողություն չէր իրականացնում, քանի որ արտախորհրդարանական, իշխանությանը լոյալ ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու ուղիներ էր փնտրում: Երբ այլ տարբերակ չգտնվեց, դրա համար իշխանությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնեց քննիչ հանձնաժողովի ձևավորումը: Այս հանձնաժողովն այս ձևաչափով ու այս կազմով՝ իշխանության մեծամասնությամբ, ուղղակի մեկ նպատակ ունի. իշխանությունն ուզում է իր ճաշակով պատասխանատուներ, նաև մեղավորներ նշանակել: Նպատակ կա նաև 44-օրյա պատերազմի ծնող պատճառների, ընթացքի և ողբերգական ավարտի բոլոր պատասխանատվություններից մաքրել իշխանությանը»,-ասաց Գ. Մանուկյանը:

Անդրադառնալով ընդդիմությանն ուղղված այն մեղադրանքներին, թե չեն օգտագործում իրենց ընձեռված գործիքակազմը, պատգամավորը նշեց. «Իրականում քննիչ հանձնաժողովը խորհրդարանական կարևոր գործիքակազմ է, բայց քննիչ հանձնաժողովը գործիքակազմ է, երբ ընդդիմության նախաձեռնությամբ է այդ ամբողջը կիրառվում: Օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի՝ պատերազմի ընթացքում ծախսված միջոցների քննությունը նույն ընդդիմության նախաձեռնությամբ է: Բացի այդ, նշվածի լավագույն օրինակներից մեկը ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովն է: Ապրիլ յան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ձևավորվեց ոչ թե Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք և ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ երբ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէր:

Սա կարևոր է հնարավորինս անաչառ քննություն տանելու տեսանկյունից: Ես ծանոթացել եմ Ապրիլ յան պատերազմի վերաբերյալ զեկույցին և կարող եմ ասել, որ այնտեղ էլ քաղաքական տարրեր կան, բայց, ամեն դեպքում, նման մեծ տարողություն ունեցող իրադարձությունները պետք է ուսումնասիրվեն այլ իշխանության կողմից: Հիմա էլ ընդդիմությունը 44 օրյա պատերազմի քննությունն իրականացնելու այլ մեխանիզմներ է մշակում: Բայց կա ևս մեկ հանգամանք: Մեկուկես տարվա ընթացքում իշխանությունը հնարավորինս տարողունակ քննություն իրականացնելու իրավական, քննչական բազմաթիվ միջոցներ, գործիքներ ու կառույցներ ուներ: Նշվածը չի արվել: Ավելին, դեռ ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված 6 հաղորդում է ներկայացվել դատախազություն, որոնք դատախազության կողմից անպատասխան են մնացել»:

Գեղամ Մանուկյանը հավելեց՝ քննիչ հանձնաժողովի արդյունավետության մասին խոսել հնարավոր կլիներ, եթե այն ձևավորվեր կա՛մ այլ իշխանության պարագայում, կա՛մ հանձնաժողովը ղեկավարեր ընդդիմությունը, որ հավասարակշռությունը պահպանվեր. «Այս պարագայում իշխանությունը ձգձգելով փորձելու է ուղղակի իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա Սողոմոնյան