Հասարակությունը բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի քայլերը
ՀասարակությունԱռաջին անգամը չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտիգրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը գործով է ապացուցում, որ կանգնած է հասարակության կողքին և ջանք ու եռանդ չի խնայում մարդկանց սատարելու համար: Կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում անգամ նրա նախաձեռնությամբ ամեն ինչ արվեց, որպեսզի թե՛ հեռավոր մարզի բնակիչը, թե՛ մայրաքաղաքի կենտրոնում ապրողը, թե՛ տարեցը, թե՛ ազատամարտիկը իր հոգսերի հետ միայնակ չմնա:
Սա խոսում է այն մասին, որ երկրում ծավալվող իրադարձությունների հանդեպ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն քաղաքական պատասխանատվություն է կրում, այլև սոցիալական, և իր թիմով ամեն կերպ աջակցում է երկրում առկա խնդիրները լուծելու և իշխանությունների հոգսը թեթևացնելու համար:
Այս ամենն արվում է լուռ ու կազմակերպված, ինչն, անշուշտ չի վրիպում ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ հասարակության աչքից: Եվ դա է պատճառը, որ մեծ ժողովդականություն վայելող քաղաքական գործիչն այդքան սիրված ու հարգված է ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ հասարակության կողմից: