Երևանում կոտրել են արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին. գողություն չեն արել
ՀասարակությունՓետրվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմանում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սերյոժա Ղ.-ից, նա հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտա և Քրիստափոր փողոցի խաչմերուկի մոտ գտնվող արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին կոտրել են և կան կասկածներ, որ փորձել են գողություն կատարել, գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 12-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոտրել է Տիգրան Մեծի 51 հասցեում գտնվող, Երևանի բնակիչ, Վիրաբ Հ.-ին պատկանող արծաթյա և ոսկյա զարդերի խանութ-սրահի ապակին՝ պատճառելով գույքային վնաս:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզում են դեպքի հանգամանքները, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: