Օմիկրոն շտամը ավելի քիչ է ախտահարում թոքերի հյուսվածքը. Կարեն Ավագյան
ՔաղաքականությունԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Օմիկրոն շտամը ավելի քիչ է ախտահարում թոքերի հյուսվածքը, քան մնացած տեսակները: Բացի այդ, լաբորատոր կենդանիների վրա իրականացված այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Օմիկրոն շտամն ավելի քիչ է առաջացնում թոքերի բորբոքում և վնասում թոքերի հյուսվածքը:
Բացի այդ, օրեցօր ավելացող փաստերը վկայում են, որ Օմիկրոն շտամով վարակված մարդիկ ավելի քիչ են հոսպիտալացվում, ավելի քիչ պահանջ ունեն ինտենսիվ թերապիայի կամ թոքերի արհեստական վենտիլացիայի, քան Դելտա շտամով վարակված անհատները: