Իսկ ի՞նչ անել, երբ «ավտոբուսի վարորդը» ուղևորներին անդունդն է տանում. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում որոշակի շրջանակներ մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմության կամ պարզապես իշխանություններից դժգոհ մարդկանց հասցեին մոտավորապես հետևյալ կոնտեքստում, թե՝ ավտոբուսի վարորդին (օդանավի հրամանատարին, նավապետին՝ ըստ ճաշակի) սպանելու համար երազում եք խորտակված տեսնել ողջ ավտոբուսը: Հասկանալի է, չէ՞, վարորդը Նիկոլ Փաշինյանն է, ավտոբուսն էլ (ինքնաթիռը, նավը՝ ըստ ճաշակի)՝ մեր երկիրը: Այսինքն, մեղադրանքի իմաստն այն է, որ հանուն Փաշինյանի հրաժարականին հասնելու ցանկություն կա երկիրը տապալված տեսնել: Ասել, որ նման միտք գեներացնողները չափազանց վտանգավոր բան են անում, նշանակում է պարզապես ոչինչ չասել: Ավելին, սա պարզ մանիպուլ յացիա է, որը տեղավորվում է իշխող ուժի գաղափարների (մեղա, մեղա) ու մոտեցումների շրջանակներում:
Հիմա պարզապես պարզ հարց կարելի է տալ նման մտքեր տարածողներին. ենթադրենք՝ դուք երթևեկում եք ավտոբուսով (հիշո՞ւմ եք, չէ՞, ճաշակի պահը), ընթացքում հասկանում եք, որ վարորդը ինչ-ինչ պատճառներով (ամենատարբեր) ավտոբուսը տանում է կործանման, իսկ արդյունքում զոհվելու են բոլոր ուղևորներն անխտիր: Ի՞նչ եք անելու այդ պարագայում: Ճիշտ է, ամեն ինչ անելու եք, որ կանխեք վթարը, անդունդ գլորվելը, կործանումը: Թե դրա համար ինչ միջոցներ կձեռնարկեք, ամենևին էական չէ, կարևորը փրկեք բոլորին: Աչքերը փակելը ելք չէ:
Այսինքն, այստեղ խնդիրը վարորդը չէ, խնդիրն այն պատճառներն են, թե ինչու է պետք փոխել վարորդին. խնդիրը անդունդը գլորվելուց (օվկիանոսի հատակում հայտնվելուց, ինքնաթիռի պայթյունից) փրկելն է, իսկ եթե այդ ճանապարհին ավտոբուսի «շիթը» մի քիչ վնասվի, դա կարելի է նորոգել նոր վարորդի ու նոր վարպետների հետ: Կործանման դեպքում ոչինչ այլևս չի փրկի...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում