Թուրքիայում նշել են Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանը
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու` Թուրքիայում հանդիպման պայմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հայտարարել է, որ դա հնարավոր է հանդիպման վերաբերյալ Մոսկվայի կողմից դրական արձագանքի դեպքում։ Միաժամանակ Կիևն արդեն համաձայնել է, հավելել է նա։
Քալինը նաև հայտարարել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստման մասին։
«Պարոն Պուտինի այցը տեղի կունենա։ Ամսաթիվը հայտնի կդառնա մոտ օրերս»,- ասել է նա։