Ռյուդիգերը մերժել է Չելսիին ու Ռեալին
Սպորտ«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ 28-ամյա գերմանացին շարունակում է աշխատավարձի բարձրացում պահանջել։ Ռյուդիգերը մերժել է ակումբի՝ շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձով պայմանագրի երկարաձգման առաջարկը։
Նա ուզում է շաբաթական 225 հազար ֆունտ ստանալ։ Դա ավելին է, քան նա խնդրել էր բանակցությունների սկզբում։ Ռյուդիգերը մերժել է նաև «Ռեալին»։
Հիմա նա շաբաթական 100 հազար ֆունտ է ստանում։