Ծափահարություններ ու խոնարհում. Երևանում հրաժեշտ տվեցին անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին (տեսանյութ)
ՏեսանյութերՀազարավոր երևանցիներ և քաղաքի հյուրեր մասնակցեցին կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը։
Ներկաները երկարատև ծափահարություններով ու նրա երգերի ներքո ճանապարհեցին Արթուր Գրիգորյանին։
Արարողությանը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ երկարատև հիվանդությունից հետո Արթուր Գրիգորյանը մահացել էր փետրվարի 4-ին։ Վերջին օրերին նա եղել է հիվանդանոցում։