Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում քննարկվող՝ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եղել, ինչը բավականին ոգևորել է մի շարք պատգամավորների, քանի որ հույս են ունեցել, որ Սիմոնյանը կգնա ԱԺ-ից ու իրենց «օդերը» կբացվեն: Սակայն ԱԺ նախագահն, ի վերջո, «վշտացրել» է նրանց՝ ինքնաբացարկ հայտնելով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը ՔՊ վարչության նիստի ժամանակ ասել է, թե ինքը ընդգծված քաղաքական, կուսակցական գործիչ է և չի կարող լիարժեք ապակուսակցական դիրքորոշում ունենալ, ինչը պահանջում է Սահմանադրությունը, ուստի և նպատակահարմար չի գտնում իր թեկնածության առաջադրումը նախագահի պաշտոնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում