Նիկոլ Փաշինյանը մարտին հնարավոր է այցելի Թուրքիա․ Թուրքիայի փոխնախագահ
ՔաղաքականությունՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կարող է այցելել Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին։ Այդ մասին, ուրբաթ օրը «А хабер» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
«Թեև Ղարաբաղի վերջին ազատագրումը և այն գործընթացը, որին մենք մինչև վերջ աջակցում ենք, ընկալվում է որպես պատերազմ, իրականում դա խաղաղության բանալին է։ Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, հնչել են փոխադարձ դրական ուղերձներ։ Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացը արագացվի»,- նշել է քաղաքական գործիչը։