Կոտայքում 50–ամյա վարորդը, Kia Sorento-ով մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում
ՀասարակությունՓետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20–ի սահմաններում 50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ ինքը չի տուժել: