Պետական գերատեսչություններում լարված մթնոլորտ է. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում այս օրերին բավականին լարված մթնոլորտ է. որոշ կառույցներում, ինչպես ասում են, իրենց «տեղը չեն գտնում»: Պատճառն այն է, որ Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնում հատկապես պետական գնումների գործընթացում: Ի դեպ, կառավարության կուլիսներում խոսում են, որ մշտադիտարկման տակ է առնվել նաև վարչապետի հանձնարարականների կատարումը պետական գերատեսչություններում, և այսուհետ յուրաքանչյուր հանձնարարականի «հետևից գնալու են» հենց ՊՎԾ-ի մանդատով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այլ ստուգումներ ևս կատարվում են, սակայն հատկապես այս երկու «դաշտում» առանձնահատուկ ուշադրությամբ են ստուգում: Այս գործողությունները պայմանավորում են վարչապետի այն ձևակերպմամբ, որ խնդիր կա պետական ինստիտուտների կայացման դաշտում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին լուրջ դժգոհություններ է առաջացրել որոշ գերատեսչություններում: Ավելին, կան խոսակցություններ, որ փորձեր են արվել այդ դժգոհությունները հասցնել նույնիսկ վարչապետին՝ բողոքելով, թե պվծականները ստուգում են «ամեն մի չոփը», ինչը հավել յալ լարվածություն է ստեղծում գերատեսչություններում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում